ՄԵՐ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

“ՍՅՈՒԱՖ” կենտրոնը կազմավորվել է դեռևս 2001թ-ին: Այդ 14 տարիների ընթացքում կենտրոնը համագործակցել է բազմաթիվ տեղական, միջազգային ու հասարակական կազմակերպությունների  հետ: Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ, հմուտ և ուժեղ ստեղծագործական թիմ, կենտրոնն իր հիմնադրման օրվանից ի վեր արել է ամեն հնարավոր բան իր այցելուներին  որակյալ ծառայություններ մատուցելու համար:
Կենտրոնի գործունեության հիմնական ուղություններն են` դասընթացները (համակարգչային, լեզուներ, հաշվապահական, կադրային գործավարություն և այլն), մի շարք ծառայություններ  դիզայնի ոլորտում (ֆիրմային ոճի ստեղծում` լոգոտիպ, այցեքարտեր, բուկլետներ, ֆլեշ բաներների, Web կայքերի մշակում, 3D մոդելավորում և անիմացիա), թարգմանություններ տարբեր լեզուներից և աշխատանքի տեղավորում: Կայքերի պատրաստումից  բացի, կենտրոնը զբաղվում է նաև որոնման համակարգերում կայքի առաջխաղացման մշակմամբ, ինչպես նաև դրանց հետագա սպասարկմամբ: Բացի այդ, վերը թվարկված դասընթացների շրջանակներում, անց են կացվում նաև վերապատրաստումներ:
“ՍՅՈՒԱՖ  ԿԵՆՏՐՈՆ”-ի նպատակն է ոչ միայն գիտելիքներ փոխանցելը, այլև օգնել մեր այցելուներին գտնել աշխատանք և այդ գիտելիքները կիրառել հենց տվյալ աշխտանքի մեջ: Այդ գործընթացին նպաստում է կենտրոնում գործող Զբաղվածության Մասնավոր Գործակալությունը (ԶՄԳ),  որը իր հերթին hանդիսանում է Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) անդամ: Կենտրոնը նաև  ”Երիտասարդ կանանց ասոցիացիա” -ի անդամ է:
Այս տարիների ընթացքում “ՍՅՈՒԱՖ ԿԵՆՏՐՈՆ”-ը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, համագործակցել բազմաթիվ տեղական, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ ինչպիսիք են` ՎիվաՍել-ՄՏՍ,  «ՋԵՅ ԹԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԷՍ. ԷՅ.» ընկերության Հայաստանյան ներկայացչություն, Պետ Եկամուտների կոմիտե, ՄԱԿ-ի գրասենյակ, “Կենտրոնական բանկ” ՓԲԸ, “ՎՏԲ” բանկ, “ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ”, “Ինտերսերվիս Մեկ” կահույքի սրահների ցանց,  “Ընտրական   համակարգերի  միջազգային   հաստատության Հայաստանի մասնաճյուղ”, “ԱյՓիԷսՍի քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ”, “Քարարտ” ԲԲԸ,  “Կնաուֆ Արմենիա” ՍՊԸ, “Մաքսեվրո” ՍՊԸ,  “Նոյ ֆիրմ” և այլ կազմակերպությունները:
Կենտրոնը հագեցած է ժամանակակից և տեխնիկապես  հզոր համակարգիչներով, որոնք մշտապես նորացվում են, իսկ դասընթացները անց  են կացվում լուսավոր և հարմարավետ դասասենյակներում, ուր մշտապես  տիրում է ջերմ մթնոլորտ` մանկավարժական ձիրք ունեցող և փորձառու մասնագետների շնորհիվ:

Ողջունում եմ  Ձեզ ՍՅՈՒԱՖ  կենտրոնի պաշտոնական կայքում: Սիրով հրավիրում ենք մասնակցելու մեր կենտրոնում կազմակերպված  տարբեր դասընթացներին և օգտվել առաջարկվող մի շարք ծառայություններից:  Այստեղ Դուք կարող եք ստանալ Ձեզ հետաքրքրող շատ  հարցերի պատասխաններ, պատվիրել ցանկացած  ծառայություններ, ինչպես նաև  խորացնել Ձեր գիտելիքները` խնայելով ամենաթանկը` ժամանակը:
Մեր նպատակն է ոչ միայն Ձեզ մատուցել պրոֆեսիոանալ, բարձրակարգ   ծառայություններ, ինչին կենտրոնը  հասել է այս տարիների ընթացքում, այլ նաև Ձեզ փոխանցել մեր սրտերի սերն ու ջերմությունը:

Տնօրեն`   Սյուզաննա Սերժի Աֆրիկյան