СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ԴԱՍԸՆԹԱՑ

Մենեջերի  կարողությունները  այսօր ամենապահանջված են բիզնեսի տարբեր բնագավառների համար` սկսած ցածր մակարդակից` գրասենյակի մենեջեր, մինչև բարձր օղակ` թոփ-մենեջեր: Մենք պատրաստում ենք  ցանկացած մակարդակի կառավարիչներ, ինչպես հիմնական ֆունկցիոնալ ոլորտների (մարդկային ռեսուրսներ, ֆինանսական, վաճառքի, գրասենյակային...), այնպես էլ նեղ մասնագիտական ոլորտների համար (բժշկական կենտրոններ, խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ, ավտոծառայության սրահներ  և այլն):

Ուսուցման  արդյունքում Դուք ձեռք կբերեք մենեջերի այնպիսի հմտություններ, որոնք Ձեզ հնարավորություն կտան իմանալու, թե ինչ խնդիրներ է հարկավոր լուծել վերջնական արդյունքի հասնելու համար, թե ինչպես դա  անել և որ ամենակարևորն է` ինչ գործիքներ կիրառել:

Դասընթացները  վարում են փորձառու մասնագետներ, ովքեր ունեն ձեռնարկությունների կառավարման վերակազմակերպման և բիզնես խորհրդատվության հմտություններ:  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1