ՄԱՐՔԵԹԻՆԳ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

Դասընթացի շրջանակներում դիտարկվում են մարքեթինգի 4 խումբ ֆունկցիաները`

1.Վերլուծական ֆունկցիա - շուկայի ուսումնասիրություն, սպառողների ուսումնասիրություն, ֆիրմայի կառուցվածքի ուսումնասիրում, ապրանքային տեսականու ուսումնասիրում, ֆիրմայի ներքին միջավայրի ուսումնասիրում։

2.Արտադրական ֆունկցիա - նոր ապրանքների արտադրության կազմակերպում և նոր տեխնոլոգիաների մշակում, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում, պատրաստի արտադրանքի որակի և մրցունակության կառավարում։

3.Իրացման կամ վաճառքի ֆունկցիա - ապրանքաշարժի համակարգի կազմակերպում, սպասարկման կազմակերպում, իրացման, խթանման և պահանջարկի համակարգի ձևավորման կազմակերոպում, նպատակաուղղված ապրանքային և գնային քաղաքականության անցկացնում։

4.Կառավարման և վերահսկման ֆունկցիա - ֆիրմայի ռազմավարական և օպերատիվ պլանավորման կազմակերպում, մարքեթինգի կառավարման տեղեկատվական ապահովում, մարքեթինգի կոմունիկացիոն ենթագործառույթ, մարքեթինգի վերահսկման կազմակերպում։

Դասընթացը մշակված է ինչպես մարքեթինգի ոլորտ նոր ընդգրկված, այնպես էլ մարքեթինգային գործունեությամբ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող  մասնագետների համար 

 Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.

1.կիրառել հիմնական հասկացություններն ու դրույթները

2.հասկանալ մարքեթինգային տերմինները

3.զարգացնել մարքեթինգային վերլուծություններ կատարելու ունակությունները

4.հասկանալ մարքեթինգ միքս, գնային քաղաքականություն, գովազդ, վաճառքի խթանում և վաճառքի և մարքեթինգի միջև փոխհարաբերություններ:

5.զանազանել լավ և վատ մարքեթինգային գործունեությունը

6.ավելի էֆեկտիվ կերպով նպաստել Ձեր կազմակերպության մարքեթինգային գործունեությանը

7.կիրառել B2B մարքեթինգի հիմնական հասկացությունները

8.առանձնացնել Ձեր հաճախորդներին ըստ խմբերի և ուղորդել Ձեր կազմակերպությանը դեպի մարքեթինգային շուկա

9.հասկանալ, թե ինչպիսին են Ձեր թիրախային շուկան և հաճախորդերը

10.կիրառել փոխհարաբերությունների կառավարում Ձեր հաճախորդների հետ 

11.ստեղծել արժեքային համակարգ

12.իրականացնել արտադրանքի և ծառայությունների կառավարում

13.մշակել ինտեգրված մարքեթինգ միքս

14.ավելի էֆեկտիվ կերպով նպաստել Ձեր կազմակերպության մարքեթինգային գործունեությանը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1