ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

Դասընթացի նպատակն է տալ այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն կիրառել արդի շուկայական տնտեսության պայմաններում  հասարակական հարաբերությունների կարգավորման  մեջ: Այս առումով էլ ավելի է բարձրանում  աշատանքային իրավունքի և աշատանքային օրենսդության դերն ու նշանակությունը: 

Դասընթացի ավարտին Դուք կտիրապետեք  համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենանք բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու ստացված գիտելիքները:

Ունենալով գրագետ կազմակերպված կադրային գործավարություն` 

•Կունենաք իրավաբանական պաշտպանվածություն աշխատանքային վեճերի ժամանակ.

•Կկարողանաք պատշաճ ներկայանալ աշխատանքային օրենսդրության նորմերի շրջանակներում պետական մարմինների կողմից անցկացվող ստուգումներին.

Ինչպես նաև գրագետ կազմակերպված կադրային գործավարը կկարողանա` 

•ճիշտ ձևակերպել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը և ճիշտ հաշվարկել  աշխատավարձերը:

•ճիշտ ձևակերպել որոշակի ժամկետով աշխատող օտարերկրյա քաղաքացուն:

•ճիշտ ձևակերպել հերթափոխային ժամանակացույցերը:

•ձևակերպել լիակատար նյութական պատասխանատվության պայմանագրեր:

•կազմել ծառայողական կամ առևտրային գաղտնիքների չհրապարակման համաձայնագրեր և այլն:

Մեզ մոտ Ձեր կադրային գործավարը վերապատրաստվելով կունենա`

•աշխատանքային օրենսդրության իրավական ակտերի և ենթաօրեսդրական ակտերի մասին    հիմնավոր գիտելիքներ և  պրակտիկ վերլուծություններ:

•կադրային գործավարության առաջնային փաստաթղթերի շուրջ 30-ից ավել մշակված բլանկների օրինակներ /նաև էլեկրոնային տարբերակով/

•շուրջ 50-ից ավել պրակտիկ խորհուրդներ

ԿԱԴՐԱՅԻՆ  ԳՈՐԾԱՎԱՐ”   դասընթացի բովանդակությանը կարող եք  ծանոթանալ այստեղ:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1