СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն  համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն  օգտագործելու անձնակազմի կառավարման  տեխնոլոգիաներն ու մեթոդները: 
Դասընթացի ավարտին Դուք կտիրապետեք նաև այն բոլոր անհրաժեշտ գործիքներին, որոնք Ձեզ հարկավոր կլինեն գործնականորեն լուծելու Ձեր առջև ծառացած ցանկացած խնդիր:

 Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

1.Մակարդակ  С  -  «HR բաժնի մասնագետ»,

2.Մակարդակ  В -  «HR մենջեր»,

3.Մակարդակ  В -  «HR տնօրեն»:

Դասընթացի ծրագիրը կառուցված է այնպես, որպեսզի հնարավոր լինի առաջարկել զարգացման  տրամաբանական մի ճանապարհ` սկսած երիտասարդ մասնագետից մինչև HR տնօրենի մակարդակ:

Դասընթացի առաջարկվող  մակարդակները  անկախ են մեկը մյուսից և դասընթացը կարելի է սկսել  ցանկացած`  Ձեզ համար ընդունելի, մակարդակից:

Բացի այդ առջարկում ենք նաև անհատական պարապմունքներ, որի դեպքում դեպքում Դուք կարող եք նաև Ձեզ համար նախագծել մոդուլների բաղադրիչներից կազմված անհատական ծրագիր: Հետևաբար  անհատական ծրագիրը հաստատվում է, հարցազրույցից հետո` հաշվի առնելով  Ձեր պատրաստվածության մակարդակը և նպատակները:

 “HR ԿԱՌԱՎԱՐՈՒՄ” դասընթացի մեթոդաբանությանը և ծրագրին ըստ մակարդակների ու  ժամանակցույցի կարող եք ծանոթանալ այստեղ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1