СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ  ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Դասընթացի նպատակն է ձևավորել այնպիսի կարողություններ, որ ունակ լինեն կայացնելու օպերատիվ ֆինանսական որոշումներ, տիրապետեն այն հիմնական գործիքներին, որոնք անհրաժեշտ են ֆինանսական միջոցների վերլուծության, պլանավորման և վերահսկման համար` դրամական միջոցների օպտիմալացման և ընկերության  արդյունավետության բարձրացման նպատակով: Դասընթացի ավարտին դուք կտիրապետեք այն բոլոր գիտելիքներին ու հմտություններին, որոնք անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մասնագետներին` ֆինանսների կառավարման ոլորտում:

Ծրագիրը կառուցված է այնպես, որպեսզի հնարավոր լինի առաջարկել զարգացման  տրամաբանական մի ճանապարհ` սկսած երիտասարդ ֆինանսական մասնագետից մինչև ֆինանսական տնօրենի մակարդակ: Սակայն, կարելի սկսել նաև  ցանկացած, Ձեզ համար ընդունելի, մակարդակից: 

 

«Ֆինանսների կառավարում» դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

1.Մակարդակ  С  -  «Ֆինանսների բաժնի մասնագետ»

2.Մակարդակ  В -  «Ֆինանսների կառավարիչ»

3.Մակարդակ  A-  «Ֆինանսական տնօրեն»

Բացի այդ առջարկում ենք նաև անհատական պարապմունքներ, որի դեպքում Դուք կարող եք նաև Ձեզ համար նախագծել մոդուլների բաղադրիչներից կազմված անհատական ծրագիր: Հետևաբար  անհատական ծրագիրը հաստատվում է, հարցազրույցից հետո` հաշվի առնելով  Ձեր պատրաստվածության մակարդակը և նպատակները:

 “ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ” դասընթացի մեթոդաբանությանը և ծրագրին ըստ մակարդակների ու  ժամանակցույցի կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1