ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

Թարգմանչական ծառայություններ պատվիրելու դեպքում, Դուք կարող եք վստահ լինել, որ տեքստերը կթարգմանվեն տվյալ լեզվին գերազանց տիրապետող և համապատասխան բանասիրական կրթություն ունեցող մասնագետների կողմից  և բացի այդ, մեր թարգմանիչները մասնագիտացած են նաև տվյալ (տեխնիկական, իրավական, բժշկական և այլ բնույթի) թեմաների թարգմանություններ կատարելուն:
Թարգմությունները կատարվում են հայերենից և ռուսերենից անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ եվրոպական,  ասիական լեզուներով և հակառակը:

Գները ձևավորվում են հիմք ընդունելով  նիշերի քանակը` 1800 նիշը մեկ էջում:

Տեխնիկական թարգմանություն
Տեխնիկական թարգմանության հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ թարգմանիչը պետք է հասկանա թարգմանվող տեքստի իմաստը, այսինքն, բացի լեզվական հմտությունները, նա պետք է նաև լավ իմանա տվյալ տեխնիկական ոլորտը:

Իրավաբանական թարգմանություն
Իրավաբանական թարգմանությունը իրենից  ներկայացնում է շատ պատասխանատու գործընթաց, քանի որ այն առընչվում է օրենքի իմացության հետ:

 Եվ այստեղ առաջանում է թարգմանչի գիտեիքների բազմակողմանի իմացությունը` հանձինս օրենքների, իրավական ակտերի, պայամանգրերի պատրաստման և այլնի բնագավառներում:

Բժշկական թարգմանություն.
Ինքնին բժշկական թարգմանությունը ամենապատասխանատու գործն է, քանի որ այն վերաբերվում է  մարդու կյանքին կամ առողջությանը: Եվ մեր կենտրոնի թարգմանիչները թարգմանություն կատարելիս, անպայման ստանում են համապատասխան ոլորտի բժիշկների խորհրդատվություններ:

Կայքերի թարգմանություն
Բացի այն, որ մեր կենտրոնը նաախագծում և պատրաստում է կայքեր, մենք նաև առաջարկում ենք դրանց թարգմանությունը տարբեր լեզուներով, որը պահանջում է լեզվաբանների, ծրագրավորողների, վեբ դիզայներների և այլ (IT) մասնագետների համակարգված թիմային աշխատանք: