ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

Գրաֆիկական  դիզայնը գնալով դառնում է ավելի ու ավելի  պահանջվող մասնագիտություն:  Նրա կիրառման ոլորտը  ներառում է տպագրությունը, ինտերյեր-էքստերյերը,  գովազդը, փաթեթավորումը,  վեբ դիզայնը և այլն:  Օրինակ, ապրանքների փաթեթավորման  մեջ  կարող է ներառվել լոգոն կամ այլ պատկերներ, կանոնավոր տեքստեր  և դիզայնի մաքուր տարրեր, ինչպիսիք են գույները և ձևավորումը, որոնք իրենց հերթին նպաստում են պատկերի միասնական ընկալմանը:
Մենք կնախագծենք  Ձեր ընկերության կորպորատիվ  ոճը, որի շնորհիվ  դուք կդառնաք ավելի մրցունակ, կդառնաք հեշտությամբ  ճանաչելի և հիշվող, ինչպես  նաև կարտացոլի ձեր ընկերության  պատկերը :
Կորպորատիվ  ոճի  տարրեր են նաև հանդիսանում  բրոշյուրները, նորությունների լրատվությունը, հրապարակումները, գովազդը, կրծքանշանները, ինտերնետային կայքը, բացիկները, դրոշը,  դիպլոմը, վկայականը, կատալոգը, հրավերը, պաստառը և այլն:

Ֆիրմայնի ոճի բաղադրիչներն են
Լոգոն (ապրանքանիշը, խորհրդանշանը)
Այցեքարտերը
Բրոշյուրները, բացիկները, թռուցիկները
Օրացույցը

 Նկարազարդումները
Մուլտիմեդիական շնորհանդեսների
Վեբ կայքերը
Ֆլեշ բաներները

Լոգոների դիզայն
Ինչպես ցույց է տվել մեր փորձը, մեր ոչ բոլոր հաճախորդներն են ցանկանում ունենալ այն  ամբողջական  փաթեթը, որը ձևավորում է ֆիրմային ոճը: Նրանցից  շատերին անհրաժեշտ է միյան լոգոտիպի պատրաստումը:  Դուք կարող եք վստահ լինել, որ մեր դիզայն ստուդիայում նախագծված լոգոտիպը իր բնույթով կլինի եզակի և մենք երաշխավորում ենք, որ այն Դուք հանգիստ կարող եք գրանցել և հաստատել մտավոր սեփականության համապատասխան օրգաններում:
Յուրաքանչյուր լոգոտիպ  յուրահատուկ է և նախատգծվում  է հատուկ ձեզ համար, հաշվի առնելով իհարկե  նաև Ձեր նախասիրությունները:
Ինչով ենք մենք տարբերվում.
•    ինքնատիպ, որակյալ` սիմվոլիկայի, մարկետինգի, գույնի և այլ կարևոր պարամետրերի պահպանմամբ,
•    Յուրաքանչյուր  լոգոտիպ եզակի է և նախատեսված է հատուկ ձեզ համար:

Այցեքարտեր
Այցեքարտերը  դա  ժամանակակից  մարդու կյանքում բիզնես կապերի հաստատման, շփման անքակտելի և կարևոր մասն է կազմում:  Բացի այն, որ այցեքարտի վրա նշվում է անձի ազգանունը, անունը և կոնտակտային տվյալները, այն ցույց է տալիս, թե որ ընկերության աշխատակիցն է և ինչ պաշտոն է նա զբաղեցնում, և դրանով իսկ որոշում մարդու  սոցիալական կարգավիճակը և դիրքերը հասարակության մեջ:
Կախված  այցեքարտերի տեսակից, դուք կարող եք ընտրել պահանջվող թղթի տեսակը` փայլուն կամ անփայլ, տեքստուրային դիզայներական թուղթ, պլաստիկ կամ մետաղական:
Մեր ստուդիան առաջարկում է այցեքարտերի  դիզայն`  սկսած պարզից մինչև առավել բարդը:

Բուկլետ
Մեր ստուդիան առաջարկում է նաև գովազդային  բուկլետների դիզայն:
Բուկլետը  միջանկյալ տեղ է զբաղեցնում գովազդային թերթիկների  և գրքույկների միջև:
Եթե Ձեզ անհրաժեշտ է տեղադրել միայն հիմնական տեղեկություններ գովազդվող ապրանքի կամ ծառայության վերաբերյալ, ապա դրա համար գովազդային թերթիկները բավարար են, իսկ այն դեպքում, որտեղ դուք պետք է առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրեք  պոտենցիալ հաճախորդներին, ապա իդեալական գովազդային ակցիայի համար ամենահարմարը բուկլետի պատրաստումն է: Բուկլետի մեջ կարելի է տեղադրել ոչ միայն տեքստային ինֆորմացիա, այլ նաև  օգտագործելով  պատկերների և լուսանկարների համադրություն  ստեղծել միասնական  ոճ:
Ի շնորհիվ մեծ տեղեկատվայնության և կոմպակտության, բուկլետները մեծ պահանջարկ ունեն  գովազդային տպագրության  մեջ:
Անկախ Ձեր ընկերության գործունեության տեսակից, բուկլետի օգնությամբ, Դուք կարող եք ընդլայնել  Ձեր բիզնեսի  հորիզոնները: Այն դեպքում, եթե դուք ցանկանում եք շուկա հանել նոր արտադրանք, ապա  առանց դրա շատ դժվար կլինի, քանի որ բուկլետը թույլ է տալիս արագ փոխանցել բոլոր մանրամասն տեղեկությունները:

Օրացույցների  դիզայն
Այսօր  օրացույցները  ոչ միայն ծառայոում են  իրենց բուն նպատակին, այլև դեկորատիվ  տարրի դեր են կատարում: Հետևաբար, ընտրելով  որևէ  օրացույց  առաջին բանը, որ մենք ուշադրություն դարձում, դա նրա  ձևավորումն է:
Օրացույցների  ժամանակակից  դիզայնը  թույլ է տալիս  ստեղծել օրացույցներ թե անձնական օգտագործման, թե կորպորատիվ  նպատակներով:  Պրոֆեսիոնալ  դիզայների կողմից   պատրաստված  կրեատիվ  դիզայնի օրացույցները  թույլ կտան  ստեղծել մի արտադրանք, որը իրենից  կներկայացնի  գեղարվեստական  արժեք:  Այսպիսի  օրացույցը, համոզված ենք, որ կձևավորի  այն տարածք, որտեղ այն կտեղադրվի և շրջապատին  միայն կտա դրական էմոցիաներ ամբողջ տարվա ընթացքում:
Մեր ստուդիան իր հաճախորդներին  առաջարկում է ամենաբազմազան  դիզայնի օրացույցներ:

Նկարազարդումներ
Նկարազարդումները արդեն լայնորեն կիրառվում է ամսագրերի, գրքերի և գովազդի հրատարակչության մեջ: Այն օգտագործվում է փոխանցելու ստեղծագործության հուզական մթնոլորտը,  արտացոլելու գրքի հերոսներին և  նկարագրվող օբյեկտները:
Գնալով աճում է հետաքրքրությունը գրքերի, ամսագրերի և պաստառների նկարազարդման օրիգինալ հավաքածուների հանդեպ:  Շատ թանգարանային ցուցահանդեսներ, ամսագրեր և պատկերասրահներ մեծ տեղ են  հատկացնում անցյալի նկարազարդումներին:
Տեսողական արվեստի աշխարհում և արվեստի քննադատնները  նկարազարդողներին սովորաբար գնահատում են ավելի շատ գրաֆիկական դիզայներներից, բայց ոչ պակաս, քան արվեստագետ նկարիչները: Սակայն, որպես հետևանք համակարգչային խաղերի և պատկերապատման  հանդեպ աճող հետաքրքրության,   նկարազարդումները դարձել  են բավականին հանրաճանաչ ու շահութաբեր:

Վահանակներ
Վահանակները  ինտերնետ տարածքում գովազդի արդյունավետ միջոցներից մեկն է: Մեր ստուդիան Ձեզ համար կստեղծի այնպիսի վահանակ, որը կլուծի կոնկրետ մարկետինգային խնդիրները և որի շնորհիվ Դուք կարող եք ավելացնել Ձեր կայքի այցելուների թիվը: Բացի այդ այն կգեղեցկացնի Ձեր կայքը և այն կարող եք տեղադրել այլ կայքերում:
  Գոյություն ունեն վահանակների երկու տեսակներ` GIF կամ Flash: Ֆլեշ բաներները ստեղծում են հատուկ տեխնոլոգիայով` օբյեկտների շարժման նախապես նշված հետագծի հիման վրա: Ամենատարածվածն ու պահանջարկ ունեցողն այսօր  Flash բաներներ են:
Մեն պատրաստում ենք Flash բաներներ ցանկացած չափի և ցանկացած բարդության: Մեր դիզայներների փորձն ու բարձր պրոֆեսիոնալիզմը կօգնի ստեղծել որակյալ և յուրահատուկ վահանակ,  որը  կբերի ձեզ մշտական շահույթ:
Մեր առավելություններն են.
• Պատրաստման արագություն
• Ցածր գներ
• Բարձր որակ

Մուլտիմեդիոն շնորհանդես
Մուլտիմեդիոն շնորհանդեսը ընդհանուր առմամբ տարբերվում է ստանդարտից նրանով, որ  այն ներկայացնում է հետևյալ հիմնական տարրերի մի համադրություն.
• Վիդեո
• Աուդիո
• 3D մոդելավորում
• Նկարներ,  լուսանկարներ
• Տեքստեր
• Շարժապատկերներ
• Նավիգացիա
 Այդ տարրերը կարող են համադրվել բոլորովին տարբեր կոմբինացիաներով, իսկ եթե ներկայացված տարրերից որևէ մեկն էլ բացակայի, ապա դա միանգամայն նորմալ է:
Կան մուլտիմեդիոն շնորհանդեսի մի քանի ֆորմատներ: Օրինակ `
• Adobe Flash շնորհանդես - սովորաբար դա swf ֆայլ է, որը կարող է պարունակել մուլտիմեդիոն շնորհանդեսի բոլոր հիմնական տարրերը: Այս շնորհանդեսը  կարելի է տեղադրել անմիջապես ինտերնետային էջում: Նման շնորհանդես կարելի է ստեղծել, օգտագործելով Adobe Flash CS5, Adobe Flash Builder ծրագրերը: