ԿԱՅՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

Կայքի գրաֆիկական մոդելի կառուցումը, որի գեղեցկությունը պետք է զուգորդվի հարմարավետության  հետ, շատ բարդ է: Բոլոր արդյունավետ առևտրային Վեբ ռեսուրսներն ունեն բարձրորակ գրաֆիկական ինտերֆեյսներ:  Պոտենցիալ հաճախորդը այցելելով կայք որոշում է` արդյոք արժե օգտվել տվյալ ընկերության ապրանքներից կամ ծառայություններից, մասամբ ելնելով նաև այն հանգամանքից, թե որքանով է իրեն հարմարավետ և հաճելի գտնվել կայքում: Եվ ոչ մի հաջող կոմերցիոն ինտերնետային նախագիծ հնարավոր չէ, առանց մասնագիտական  դիզայնի:
Մեր ստուդիան մատուցում է կայքերի նախագծման, վեբ ռեսուրսների և առցանց խանութների  ստեղծման  ծառայություններ: Մեր թիմի  հիմնական նպատակն է հաճախորդին  ներկայացնել մի այնպիսի որակյալ արտադրանք, որը նրան թույլ կտա լուծել իր խնդիրները ավելի արդյունավետ և նպատակային:
«ՍՅՈՒԱՖ»  ստուդիայի մասնագետները կօգնեն  Ձեզ ստեղծել Վեբ կայք  ցանկացած բարդության և ուղղվածության: Յուրաքանչյուր նախագիծ  անցնում է զարգացման մի ամբողջական ցիկլը, սկսած պահանջների հստակեցումից,  մինչև  կայքի պատրաստման եզրափակիչ փուլում համապարփակ  փորձարկումը:
Եթե  Դուք որոշում եք օգտվել վերը նշված ծառայություններից, ապա կարող եք հանգիստ լինել, որ կունենաք  որակյալ դիզայնով  և բովանդակությամբ,  հեշտ  օգտգործվող, օրիգինալ  լուծումներով  կայք, որը  կարող է գրավիչ լինել պոտենցիալ հաճախորդների  և գործընկերների համար:
Մեր ստուդիան առաջարկում է հետևյալ ծառայությունների տեսկաները.

•    Կայք այցեքարտ
Կայք-այցեքարտը  յուրահատուկ  գովազդ է ցանկացած ընկերության համար: Մեր Վեբ դիզայներները կստեղծեն  հիշարժան  և բարձրորակ դիզայնով կայք-այցեքարտ  Ձեր ընկերաության համար:
•    Կորպորատիվ կայք
Այս ծառայությունը նախատեսված է այն ընկերությունների  համար, որոնք  ցանկանում են ստեղծել իրենց բիզնեսի համար օնլայն ներկայացուցչություն: Այս միջոցը կօգնի ձեր ընկերությունը ներգրավել նոր հաճախորդներ և կապեր հաստատել նոր գործընկերների հետ:
•    Առցանց  խանութ
Առցանց  խանութ-կայքի  հիմնական նպատակը,  դա ապրանքների կամ ծառայությունների մասին տեղեկությունների որակյալ և տեխնիկապես  գրագետ արտացոլումն է, միաժամանակ դրանց  պարամետրային  որոնման  հնարավորությամբ:
Մեր մասնագետները նախագծելիս  կծանոթանան  ձեր տեսականու հետ, կվերլուծեն
և կիրականացնեն  ձեր արտադրանքի կամ ծառայությունների  առավել արդյունավետ ներկայացումը  ինտերնետային տարածքում:
•    Կայքերի առաջխաղացում
Կայքի բովանդակության  օպտիմալացնելը  համապատասխան  հարցումների  ներքո ինտերնետ տարածքում, իրենից  ներկայացնում է լիարժեք  գովազդային արշավ: Այն հնարավորություն կտա արագ արձագանքել  որոնողական համակարգերի ինդեքսավորման փոփոխություններին:

Օգտվելով մեր ծառայություններից, դուք կկարողանաք մաքսիմալ խնայել Ձեր ժամանակը, ֆինանսական միջոցները`  կայքի պատրաստման, աջակցման և առաջխաղացման  գործում: