ԼԵԶՈՒՆԵՐԻ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

ՍՅՈՒԱՖ կենտրոնում դասավանդվող լեզուները բազմազան են: Ուսուցման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում գրավոր, բանավոր խոսքի ընկալման և արտասանման զարգացմանը:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:
Մեր մասնագետները ունեն դասավանդման զգալի փորձ և, որ ամենակարևորն է, մեծ նվիրվածություն  իրենց գործին:

ՌՈՒՍԵՐԵՆ
Ռուսերենը  Հնդեվրոպական լեզնուների ընտանիքի արևելա-սլավոնական լեզվախմբի լեզու է։
Ռուսերեն խոսում են աշխարհում 278 միլիոն մարդ և հանդիսանում է ամենատարածվածը սլավոնական լեզուներից։ Ռուսերենը հանդիսանում է պետական լեզու  Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Միավորված Ազգերի Կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև երկրորդ պետական լեզու է հանդիսանում մի շարք եվրոպական և ասիական երկրներում։Ըստ աշխարհի լեզուների դասակարգման ռուսերենը 4-7-րդն է։
ՍՅՈՒԱՖ կենտրոնում մեծ ուշադրություն է հատկացվում ռուսերենի լեզվի բոլոր հիմնական հմտությունների` բանավոր խոսք, քերականություն, գրավոր խոսք, շեշտադրման և այլնի վրա:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

ՖՐԱՆՍԵՐԵՆ
Ֆրանսերեն լեզուն իր տարածվածությամբ աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը և աշխարհի շուրջ 200 մլն մարդ խոսում է այդ լեզվով, չնայած նրան, որ նրանցից կեսի համար ֆրանսերենը մայրենի լեզու չի հանդիսանում:
Ֆրանսերեն լեզվի ուսուցման ժամանակ մեծ ուշադրություն է հատկացվում լեզվական բոլոր հիմնական հմտությունների` ընթերցանության, գրավոր խոսքի, լսելով բանավոր խոսքի ընկալման և իհարկե խոսքի բանավոր արտասանման վրա: Ուսուցումը ընթանում է ֆրանսերեն լեզվի լավագույն դասագրքերով և ժամանակակից այլ նյութերով:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:
Ուստի հրավիրում ենք ՍՅՈՒԱՖ կենտրոն` մասնակցելու ֆրանսերեն լեզվի դասընթացներին:

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
Գերմաներեն լեզվի ուսուցումը ընթանում է կոմունիկացիոն` խոսակցական, մեթոդով, որը ուղղորդված է  լեզվական բոլոր հիմնական հմտությունների` ընթերցանության, գրավոր խոսքի, լսելով բանավոր խոսքի ընկալման և իհարկե խոսքի բանավոր արտասանման զարգացմանը:
Ուսուցման ընթացքում օգտագործվում են շատ վավերական նյութեր` ֆիլմեր, ամսագրեր և գրքերի բնօրինակներ գերմաներեն լեզվով, ինպես նաև օրիգինալ դասագրքեր:
ՍՅՈՒԱՖ կենտրոնը հրավիրում է սովորել գերմաներեն լեզու սկսնակների, ինչպես նաև ոչ սկսնակների և իհարկե բոլոր նրանց, ովքեր ցանկանում են քննություններ հանձնել Գերմանիա մեկնելու համար:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս

ԻՏԱԼԵՐԵՆ
Իտալերենը  պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական արևմտա իտալական լեզվախմբին։ Իտալերեն խոսում են աշխարհում 70 միլիոն մարդ։
Իտալերենը պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում, Վատիկանում, Իստրիա կոմսությունում (Խորվաթիա)։Ըստ աշխարհի լեզուների դասակարգման Իտալերենը 21-րդն է։
ՍՅՈՒԱՖ կենտրոնում մեծ ուշադրություն է հատկացվում իտալերեն լեզվի բոլոր հիմնական հմտությունների` ընթերցանության, գրավոր խոսքի, լսելով բանավոր խոսքի ընկալման և իհարկե խոսքի բանավոր արտասանման վրա: Ուսուցումը ընթանում է իտալերեն լեզվի լավագույն դասագրքերով և ժամանակակից այլ նյութերով:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

ՍՅՈՒԱՖ կենտրոնը հրավիրում է իսպաներեն լեզվի դասընթացներին:  Լեզվի ուսուցումն ընթանում է նորագույն դասագրքերով, առցանց  և ժամանակակից այլ նյութերով: Մեծ ուշադրություն է դարձվում ընթերցանության, քերականության, ինչպես նաև բանավոր խոսքի ընկալման և իհարկե արտասանման զարգացմանը:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

ՀՈԼԱՆԴԵՐԵՆ
Հոլանդերեն լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտագերմանական լեզվախմբի լեզու։ Հոլանդերեն խոսում են աշխարհում 24 միլիոն մարդ։ Հոլանդերենը պետական լեզու է  Նիդերլանդներում,  Բելգիայում (Ֆլամանդներում),  Արուբայում, Անթիլյան Նիդերլանդներում և Սուրինամում։
Ըստ աշխարհի լեզուների դասակարգման հոլանդերենը 48-րդն է։
Հոլանդերեն լեզվի ուսուցումը ՍՅՈՒԱՖ կենտրոնում ընթանում է հատուկ դասագրքերով  և ժամանակակից այլ նյութերով: Մեծ ուշադրություն է դարձվում ընթերցանության, քերականության, ինչպես նաև բանավոր խոսքի ընկալման և իհարկե արտասանման զարգացմանը:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

ԼԵՀԵՐԵՆ
Լեհերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթիկ-սլավոնական լեզվախմբի լեզու է։
Լեհաստանում և Պոլոնիայում (լեհական սփյուռքում) լեհերենը որպես մայրենի լեզու օգտագործում է շուրջ 44 միլիոն մարդ: Այն պետական լեզու է Լեհաստանում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման լեհերենը 22-րդն է:
ՍՅՈՒԱՖ կենտրոնը հրավիրում է լեհերեն լեզու սովորելու, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում լեզվի հիմնական առանձնահատկությունների վրա, օգնում են յուրացնել բանավոր խոսքի հիմունքները, զարգացնել բառապաշարը:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

ՀՈՒՆԱՐԵՆ
Հունարեն լեզուն մարդկային քաղաքակրթության հնագույն գրերից մեկն է: Այժմ հունարեն խոսում է մոտ 12 միլիոն մարդ և այն հանդիսանում է Հունաստանի և Կիպրոս կղզու հունական մասի պաշտոնական լեզուն: Մեր ժամանակներում հին հունական լեզուն գիտական և տեխնիկական տերմինաբանության հիմքը դարձավ: Այս տերմինաբանության միջոցով են հենց շատ հունական բառեր ներթափանցել բազմաթիվ լեզուներ, այդ թվում նաև հայոց լեզու:
ՍՅՈՒԱՖ կենտրոնի հունարեն լեզվի դասընթացներին դուք կսովորեք շփվել այդ լեզվով, հնարավորություն կտրվի ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ գրական հունարենից: Դասընթացների հիմնական նպատակը բոլոր լեզվական հմտությունների միաժամանակյա ներդաշնակ և արդյունավետ զարգացումն  է: Մենք հոգ կտանենք Ձեր ճիշտ արտասանության համար, կօգնենք ձեզ յուրացնել բանավոր խոսքի հիմունքները, ինչպես նաև կուսուցանենք կարդալ, գրելու հունարեն լեզվով: Պարապմունքների ընթացքում Դուք շատ արագ կհամալրեք Ձեր բառապաշարը` բարլավելով բանավոր խոսքի հմտությունները:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

ԱՐԱԲԵՐԵՆ
Արաբերեն լեզվի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Ղուրանի մեջ մ.թ. VII դարում: Այդ պահից սկսած արաբերեն լեզուն վերջնականապես ձևավորվել էր և ներկայացնում է թվով 28 տառերից բաղկացած մի համակարգ, որը գոյություն ունի այսօր էլ: Մեծ թվով արաբական ծագմամբ բառեր կան նաև հայերեն լեզվում, որտեղ նրանք սովորաբար հայտնվել են միջնորդ` լատինական, արևմտաեվրոպական, պարսկական, թուրքական, լեզուների միջոցով:
Սկսեք սովորել արաբերեն լեզուն ՍՅՈՒԱՖ-ի հետ միասին այսօր և Դուք կիմանաք շատ հետաքրքիր մանրամասներ, որոնք ձեր առջև կբացեն Արաբական Արևելքի հեքիաթային հրաշալի աշխարհը: ՍՅՈՒԱՖ կենտրոնը առաջարկում է արաբերեն լեզվի դասընթացներ, որոնք անպայմանորեն ներառում են բանավոր խոսքի հմտությունների զարգացում, արտասանության ուսումնասիրություն, բառային և քերականական նյութի, ինչպես նաև կարդալ և գրել:
Արաբերեն լեզվի հաջորդ փուլում մեր դասընթացները կօգնեն ձեզ զարգացնել և կատարելագործել ձեռք բերված գիտելիքները, իսկ վերջնական փուլում ստանալ ավելի խորը գիտելիքներ:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

ՊԱՐՍԿԵՐԵՆ
ՍՅՈՒԱՖ կենտրոնի դասընթացները նախատեսված են այն սկսնակ ուսանողների համար, որոնք ցանկանում են սովորել պարսկերեն լեզու, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ անկաշկանդ և  ազատ խոսքի համար: Դասընթացների հիմնական նպատակը, իհարկե բոլոր լեզվական հմտությունների ներդաշնակ զարգացումն է` ճիշտ արտասանություն, առոգանություն, լսողությամբ ընկալում, կարդալ, գրել, խոսել և բառապաշարի համալրում:
Ուսուցման պրոցեսում կիրառվում են արդյունավետ մեթոդներ` աուդիո եւ վիդեո դասեր պարսկերեն լեզվով,  որոնք զուգորդվում են  դասական դպրոցի ուսուցման նորագույն մեթոդների հետ: Դասընթացի ավարտին Դուք ձեռք կբերեք խոսելու հմտություններ, կհամալրեք Ձեր բառապաշարը և կտիրապետեք անհրաժեշտ քերականական նյութերի:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:
ԹՈՒՐՔԵՐԵՆ
Թուրքիայի հետ հարևան լինելու փաստը, տուրիզմի զարգացումը, նպաստում են թուրքերեն լեզվի տարածմանը, հնարավորություններ ստեղծում գտնել հաջող աշխատանք:
Նրանց բոլորի համար, ովքեր ցանկանում են բացահայտել Թուրքիան ներսից, ՍՅՈՒԱՖ կենտրոնը առաջարկում է թուրքերեն լեզվի արդյունավետ դասընթացներ.
Ընթացքում ուսուցման Դուք կարող եք ձեռք բերել այն բոլոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են ազատ շփման համար.
•    բանավոր խոսքի հիմունքները
•    լսելով բանավոր խոսքի ընկալում
•    կարդալու հմտությունները
•    գրելու կարողությունը:
Թուրքերեն լեզվի ուսուցման լիարժեք կուրսը Ձեզ երաշխիք կտա վստահորեն զրույցներ վարել, կարդալ տարբեր գրականություն և հեռուստացույց դիտել:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

ՃԱՊՈՆԵՐԵՆ
Ճապոներենը չինարենի հետ չունի ծագումնաբանական ընդհանրություններ, սակայն իր գրենական համակարգում ունի չինական հիերոգլիֆների կամ կանջիի  լայն գործածություն։ Թվային համակարգում գործածվում են առավելապես արաբական թվանշանները:
Ոչ ճապոնացիների կողմից ճապոներենի ուսումնասիրությունը ցածր մակարդակի վրա էր մինչև 1980-ականների տնտեսական վերելքը: Դրանից հետո՝ ճապոնական մշակույթի տարածմանը զուգահեռ ճապոներեն սովորողների քանակն աշխարհում զգալի ավելացավ:
Դասընթացների հիմնական նպատակն է բոլոր լեզվական հմտությունների ներդաշնակ զարգացումը` ճիշտ արտասանություն, առոգանություն, լսողությամբ ընկալում, կարդալ, գրել, խոսել և բառապաշարի համալրում:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

ՉԻՆԱՐԵՆ
Չինարենը ամենամեծ տարածում ունեցող լեզուն է: Չինարեն խոսում ու հասկանում են 1.5 միլիարդից ավել մարդ և այդ թիվը օր օրի մեծանում է, քանի որ չինարեն սովորելը շատ մոդայիկ ու արդիական է:
Չնայած չինարենը համարվում է աշխարհի ամենաբարդ լեզուն, այն շատ հետաքրքիր է և զարգացնում է երևակայությունը: Այսօր չինարենը ՄԱԿ-ում օգտագործվող 6 լեզուներից մեկն է: 
Չինարենը աշխարհի եզակի առանձնահատուկ լեզուներից է և նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ չինարենը չունի այբուբեն: Այբուբենի փոխարեն հերոգլիֆներ են: Հերոգլիֆների ընդհանուր քանակը մոտ 50 000 է, բայց մոտ 1000 հերոգլիֆի իմացությունը Ձեզ հնարավորություն կտա կարդալ ոչ մասնագիտական գրականություն: Չինարեն հերոգլիֆները լինում են երկու տեսակի՝ ավանդական և հեշտացված: Ավանդական հերոգլիֆները օգտագործվում են միայն Տայվանում և Հոնգ Կոնգում, իսկ հեշտացվածները՝ ամբողջ Չինաստանում: