ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

Համակարգչային դասընթացները իրենց մեջ ներառում են տարրական և ամենաբարդ ծրագրերի ուսուցումը` ինպես սկսնակների, այնպես էլ վերապատրաստվել ցանկացողների համար: 
Կենտրոնը հագեցված է նորագույն համակարգչային տեխնիկայով, համակարգչային  ծրագրերի  վերջին  տարբերակներով: 
Մեր կենտրոնում անցկացվող համակարգչային դասընթացների առավելությունը այն է, որ յուրաքանչյուրին  ցուցաբերվում է անհատական մոտեցում, որը անձին հնարավորություն է տալիս խորացնելու իր գիտելիքները տվյալ ծրագրի մեջ`  իր ընդունակություններին համապատասխան:
Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Կոորպորատիվ հայտերի դեպքում գործում  են զգալի զեղչեր:
Բացի այդ երկար տարիների մեր աշխատանքային փորձը,  բանիմաց մասնագետների նվիրվածությունը հանդիսանում են մեր ամենակարևոր երաշխիքը:
Մեր կենտրոնում  կազմակերպում ենք նաև կազմակերպություների աշխատակազմի ուսուցման և վերապատրաստման  դասընթացներ:
ՍՅՈՒԱՖ  ուսումնական կենտրոնում դասավանդվում են հետևյալ համակարգչային ծրագրերը`
Օպերացիոն համակարգեր`  Windows XP, Windows Vista, Windows7
Օպերատորական գործ  - Mcrosoft Word, Excel, Internet, E-Mail  - սկսնակների  և նրանց համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները նշված ծրագրերում:
Համակարգչային գրաֆիկա  – PhotoShop,  Corel Draw , Indesign,  Ilustrator:   
Այս ծրագրերի իմացությունը օգտագործվում է արտաքին գովազդի, տպագրության մեջ և դիզայնի տարբեր ոլորտներում: Այն նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ  ռեկլամի և դիզայնի բազմակողմանի ասպարեզներում, ինչպես նաև տպագրական և հրատարակչական գործի մեջ:
Մասնակիցները կծանոթանան, թե ինչպես են պատրաստվում այցեքարտերը, ծալաթերթիկները, օրացույցները, տարբեր լոգոտիպեր և ֆիրմային նշաններ, սովորեցնում ենք մոնտաժել, վերականգնել հին լուսանկարներ և բարձրացնել  նրանց որակը: Բացի այդ, ծրագրի իմացությունը հիմք է նաև ապագա պրոֆեսիոնալ դիզայներների համար` լինի դա  գրաֆիկական, տպագրական, թե Web դիզայնը:
Համակարգչային նախագծում  –  AutoCAD, ArchiCAD12
Ծրագրերը  նախատեսված են տարբեր պրոեկտների կոնստրուկտորական  նախագծման պրոցեսի ավտոմատացման համար, նրանք թույլ են  տալիս նախագծել, ինչպես բազմապիսի առարկաներ (սկսած շենքերից մինչև կենցաղային իրեր), այնպես էլ տարաբնույթ մեխանիզմներ և էլ. սխեմաներ:
Web դիզայն և Web ծրագրավորում -
Այս դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են պատրաստել Web էջեր` սկսած ամենապարզից` ստատիկ (Macromedia Dreamweaver, HTML)  մինչև ամենաբարդը`  դինամիկ, օգտագործելով  HTML և CSS լեզուները, կծանոթանան, թե ինչպես են ստեղծվում  PHP լեզվի բազայի հիման վրա սերվերի հավելվածները և ինչպես աշխատել MY SQL-ի բազայի տվյալներով: Flash ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել անիմացիոն հոլովակներ, ֆլեշ-բաներներ և այլն:
PHP, My SQL, Java Sqript, ASP Net, Flash
3D մոդելավորում և անիմացիա  -
3D Studio Max- Տվյալ դասընթացները նախատեսված են այնպիսի մասնագետների համար, որոնք աշխատում են շինարարական կազմակերպություններում` ճարտարապետների, էքստերյերի և ինտերյերի դիզայներների, կատարում են կահույքի դիզայն կամ ռեկլամային գործակալություններում` վիդեո հոլովակներ  են նկարահանում: Այս դասընթացները հնարավորություն են տալիս կառուցել և հատուկ էֆեկտների,  լուսավորության միջոցով մոդելավորել ամենաբարդ օբյեկտներ, նրանց ռեալիստական տեսքի բերել և անհրաժեշտության դեպքում այդ օբյեկտներին հաղորդել անիմացիա:  Rinoceros- ծրագիրը նախատեսված է հիմնականում ոսկերչական  իրերի մոդելավորման համար, ինչպես նաև ցանկացած 3D մոդելավորում:
Վիդեո մոնտաժ  -
  Adobe Premiere,   After Effect - Այս դասընթացները հնարավորություն կտան սովորել վիդեոմոնտաժի հմտությունները, կատարել բազմապիսի էֆեկտների տեղադրում ձայնային էֆեկտների օգտագործմամբ: Լրացուցիչ`  ֆորմատների փոխակերպման ( կոնվերտ)  ծրագրերի համադրումը հնարավորություն կտա  պրոֆեսիոնալ մակարդակով ստանալ բարձրորակ ֆիլմեր և այն մատուցել իր վերջնական շուկայական տեսքով (DVD դիսկն իր  ձևավորումով, ներառյալ դիսկի տուփի կազմը):
Ծրագրավորման դասընթացները  -
Basic, Visual Basic, Visual FoxPro,  C,  C++, Visual C++ հնարավորություն կտան սկսնակ և գործող ծրագրավորողներին բարելավելու իրենց գիտելիքները: