ԱՇԽԱՏԱՆՔ

“ՍՅՈՒՖ” ուսումնական կենտրոնի ստեղծման հետ զուգընթաց կենտրոնում գործում է  նաև զբաղվածության կադրային կենտրոնը, որի նպատակն էր նախ և առաջ օգնել մեզ մոտ ուսուցանած անձանց աշխատանք գտնելու հարցում:
Գաղտնիք չէ այլևս, որ այսօր  աշխատաշուկայում` և գործատուի համար, և աշխատանք փնտրողի համար,  կարևոր է դարձել աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալության (ԱՏՄԳ)  դերը, որի նպատակն է առաջին հերթին երկուստեք խնայելով ժամանակը և միջոցները,  հաստատել գործնական կապ նրանց միջև, ճիշտ հասկանալ գործատուի պահանջները ներկայացվող հաստիքի հանդեպ, վարել հարցազրույցներ, գնահատել մարդկանց ունակությունները և դրանք համապատասխանեցնել իրար:
Այդ ամենը իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ և որոշակի հմտություններ: Անձի հանդեպ գործատուի մոտ կարծիք է ձևավորվում  առաջին հերթին  գործակալի կողմից  մարդուն ճիշտ ներկայացնելուց և երաշխավորելուց, բացի այդ, գործատուն, շատ  դեպքերում, բացի մասնագիտական ունակությունները, աշխատանքային փորձը, հաշվի առնում է նաև անձի մարդկային առանձնահատկությունները, նրա լավ մարդ լինելու հանգամանքը, որը  տարբերակելը ճիշտ է դժվար է, բայց իրագոործելի: Այս պարագայում արդեն անհրաժեշտ է դրսևորել հոգեբանական  ունակություններ և ի հայտ բերել գործատուի ցանկացած “լավ մարդուն”:

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Կազմակերպություն – Օղի ներմուծող կազմակերպություն
Աշխատանքային պահանջներ – Տաիքը 25 տարեկանից բարձր, աշխատանքային փորձը ցանկալի է, իր սեփական մեքենայով:
Աշխատանքային պայմաններ –Աշխատանքային  ժամերը` 09:00-18:00, կիրակի հանգիստ, աշխատավարձը 68.000 դր և տոկոսներ առևտրից:

 

 

 

 

 

 

 

 

ըհռտըռտը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1